Հարութ Սասունյան «Կալիֆորնիա կուրիեր» թերթի հրատարակիչ և խմբագիր www.TheCaliforniaCourier.com Վաշինգտոնի Ջորջթաունի համալսարանի ուսանողական թերթը`«Հոյա»-ն, անցյալ շաբաթ հրապարակեց ծավալուն հետաքննական հոդված` թուրքական կառավարության ստեղծած Թուրքական ուսումնասիրությունների հիմնարկի փակման մասին։ Հետաքրքիր է, որ հոդվածի ներքևում գրառման մեջ նշված էր, որ այն գրել են Լիամ Սքոթը և մեկ այլ գրող աշխատակից, որը խնդրել է չհայտնել իր անունը՝ Թուրքիայում անվտանգության նկատառումներից ելնելով»։ Չնայած որ Միացյալ Նահանգներում հիմնարկն ստեղծվել էր Թուրքիայի …